▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սվետլանա Բոսնոյանը՝ իր և Միստր X-ի հարաբերությունների և սպասվելիք հարսանիքի մասին

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ տևական ժամանակ է, ինչ երգիչ Արթուր Հակոբյանը, ով նախկինում հանդես էր գալիս Միստր X անվամբ, նշանադրված է ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, երգահան Սվետլանա Բոսնոյանի հետ: Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների՝ սիրահար զույգը պատրաստվում է տոնել իր հարսանիքը տարեվերջին: Այս առիթով Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց օվկիանոսից այն կողմ գտնվող Սվետլանայի հետ՝ պարզելու սպասվելիք հարսանեկան արարողության մանրամասները:

Մեզ հետ զրույցում հաղորդավարուհին, ով, ի դեպ, Aga Kankanyan image studio-ի հայտնի դիմահարդար Մարինա Ստեփանյանի քույրն է, պատմեց, որ թե ինքը, և թե Արթուր Հակոբյանը մեծ անհամբերությամբ են սպասում իրենց համար կարևոր այդ նշանակալից օրվան.

«Այս պահին արդեն իսկ նախապատրաստվում ենք մեր հարսանեկան արարողությանը: Երկուսս էլ անհամբեր սպասում ենք այդ կարևոր օրվան, որի հետ կապված յուրաքանչյուր մանրուք մանրամասն քննարկում ենք և փորձում իրականություն դարձնել: Պետք է նշեմ, որ չափազանց ժամանակատար, բայց միևնույն ժամանակ նաև հաճելի զբաղվածություն է»,- անկեղծացավ Սվետլանա Բոսնոյանը՝ չցանկանալով բացել բոլոր փակագծերը:

Խոսելով իր և Միստր X-ի հարաբերություններից՝ հաղորդավարուհին պատմեց, որ իրենք փորձում են իրենց յուրաքանչյուր ազատ պահն անցկացնել միասին, քանի որ հենց այդպես են իրենց լիակատար երջանիկ զգում.

«Ես և Արթուրն այն բախտավորներից ենք, որոնց աշխատանքային գրաֆիկը ոչ թե հեռացնում է միմյանցից, այլ՝ հակառակը. ես նրա կողքին եմ ձայնագրման ստուդիաներից մինչև իր համերգների հետնաբեմ: Նա էլ իր հերթին ամեն ինչ անում է կողքիս գտնվելու համար, հաճախ ինձ հետ միասին գտնվում է իմ նկարահանման հրապարակում»,- զրույցի ընթացքում նշեց երգահանը:

Ինչ վերաբերում է Սվետլանայի գործունեությանը՝ նշենք, որ նա արդեն  5 տարի է, ինչ հանդիսանում է տարբեր հայտնի հիթերի բառերի հեղինակը՝ Արմո՝ «Ուշ է հիմա», Անի Քրիստի՝ «Հավատա», Սոֆի Մխեյան՝ «Ուզում եմ խոսել», Ռազմիկ Ամյան՝«Սիրել եմ, սիրում եմ ու կսիրեմ» և այլն: Այս տարիների ընթացքում Սվետլանան համագործակցել է նաև Հայկոյի, Ռիչարդ Մադլենյանի, Արսեն Գրիգորյանի, Արման Հովհաննիսյանի, Անահիտ Սիմոնյանի, Արմենչիկի, Մարտին Մկրտչյանի և մի շարք այլ հայտնի և պահանջված արտիստների հետ:

Այն հարցին, թե արդյո՞ք գտնվելով հայրենիքից հեռու նա հետևում է ներկայիս հայկական շոու բիզնեսին, Սվետլանան պատասխանեց.

«Աշխատանքիս բերումով հասցնում եմ հետևել Հայաստանի երաժշտական անցուդարձին, քանի որ ԱՄՆ-ում վարում եմ երաժշտական ծրագիր: Պետք է նշեմ, որ ինձ համար շատ ցավալի էր, որ 1915թ-ին թուրքերի կողմից իրականացված ջարդերի մասին հայ կատարողներից մի քանիսը երգեցին հենց այդ նույն թուրքական մելիզմներով: Որևէ մեկի անունը նշել չեմ ցանկանում. կարծում եմ՝ երաժշտությամբ հետաքրքրվողներն ինձանից շատ ավելի վաղ նկատած կլինեն դա»,- ասաց Սվետլանան և հավելեց, որ բացասականի կողքին տեսնում է նաև մի շարք դրական երևույթներ:

«Երիտասարդությունը սկսել է ավելի որակյալ երաժշտություն լսել և ձգտել դրան, քանի որ, իմ կարծիքով, նա դրա կարիքը շատ ունի: Այս ամենը մենք իրավունք չունենք պարզապես անտեսել: Եվ, թերևս, խոսքերիս վառ ապացույցը բոլորովին վերջերս Հանրապետության հրապարակում կայացած լեգենդար խմբի՝ «System Of a Down»-ի համերգն էր»,- Asekose.am-ի զրույցում իր խոսքը եզրափակեց ԱՄՆ-ում բնակվող և իր գործունեությունն այնտեղ ծավալող երգահան և հաղորդավար Սվետլանա Բոսնոյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее