▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շվարցնեգերը դավաճանել է Մայլի Սայրուսին նրա անվանակցի հետ

Օրերս պապարացցիներին հաջողվել է լուսանկարել հայտնի հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցնեգերի որդուն՝ Պատրիկին, էկզոտիկ վայրերից մեկում հանգստանալիս: Տեղեկացնենք, որ Պատրիկին, ով արդեն մի քանի ամիս է, ինչ հանդիպում է սկանդալային 22-ամյա երգչուհի Մայլի Սայրուսի հետ և նույնիսկ պատրաստվում է ամուսնանալ վերջինիս հետ, նկատել են մեկ այլ աղջկա գրկում, ով ինչպես հետագայում պարզ է դարձել, նույնպես 22 տարեկան է և նրա անունը նույնպես Մայլի է: Տվյալ լուսանկարներից հետո տարբեր պարբերականներ սկսեցին լուրեր տարածել այն մասին, որ Շվարցնեգերը դավաճանում է Սայրուսին: Պատրիկն իր հերթին մեկնաբանելով այդ ամենը՝ իր միկրոբլոգում գրել է.

«Պատկերացրեք, որ տղաներն ունենում են աղջիկ ընկերուհիներ, իսկ աղջիկները՝ տղա ընկերներ»:

Տեղեկացնենք, որ Մայլի Սայրուսը, անձնական էջում տեղադրելով իր և մեկ այլ ընկերոջ զավեշտալի լուսանկարը,  նույնպես անդրադարձել է այդ ամենին՝ գրելով.

«Ընկերությունն աշխարհի ամենագեղեցիկ երևույթն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее