«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն՝ «ժառանգություն» խմբակցության նախկին քարտուղար Ստյոպա Սաֆարյանը վերջերս բիզնես է հիմնել. նա Երեւանի կենտրոնում՝ Թումանյանի փողոցում, գեղեցկության սրահ է բացել: «Ժառանգության» մեր աղբյուրները հենց դրանով էլ պայմանավորում են Սաֆարյանի՝ կուսակցության վարչությունից հեռանալն ու այս օրերին եռյակի հասցեին սոցիալական ցանցերում քննադատություններ հնչեցնելը: «ՉԻ» հետ զրույցում, սակայն, Սաֆարյանը հերքեց՝ ասելով. «Բացարձակ ճիշտ չեն այդ տեղեկությունները, նման բիզնես չունեմ եւ չեմ պատրաստվում ունենալ: Թումանյան փողոցում գեղեցկության սալոն ունի քեռուս տղայի կինը, որը մեկ միլիմետրի կամ դրամի առնչություն չունի ինձ հետ»: Ի դեպ, Հայաստանում ընդունված է՝հայտնի դեմքերն իրենց բիզնեսը գրանցում են իրենց կանանց, զոքանչների, հորաքույրների, մորաքույրների եւ այլ բարեկամների անուններով: Ի՞նչ անես. դա էլ իրենց փեշակն է»։
Ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում