▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստուգումների արդյունքները կարող են ցավոտ լինել ՔԿ վարչության պետի համար. «Հրապարակ»

«Մենք տեղեկացանք, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մոտ 10 օր է՝ ստուգում է ԱՆ կազմում գտնվող քրեակատարողական վարչությունը: Լավատեղյակները պնդում են, որ շատ մանրազնին են ստուգում, դեռ եզրակացություն չկա: Արդարադատության նախարարությունից հայտնեցին. «ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայությունը թե՛ քրեակատարողական վարչությունում, թե՛ քրեակատարողական հիմնարկներում մշտապես իրականացնում է ստուգումներ, ուսումնասիրություններ: Դրանք լինում են պլանային, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից, քաղաքացիներից կամ շահագրգիռ այլ կազմակերպություններից ստացված գրությունների, դիմում-բողոքների հիման վրա իրականացվող ստուգումներ»: Մինչ ԱՆ-ն խուսափում է հստակ ասել, թե ինչ են ստուգում, որն է առիթը, մեր աղբյուրը նշում է, որ արդյունքները կարող են ցավոտ լինել ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանի համար»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее