▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ստեղծում է տպավորություն, որ նմանօրինակ կոռուպցիոն պրակտիկաներ այլևս առկա չեն, մինչդեռ իրականությունը հակառակն է փաստում»

Արթուր Չախոյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 7-ին Գյումրիում հայտարարություն է արել, ըստ որի՝ քաղաքում երկրաշարժի ժամանակ փլուզված շենքերի հիմնական պատճառը եղել են կոռուպցիոն դրսևորումները, մասնավորապես՝ շինանյութերի նախատեսվածից պակաս օգտագործումը, ինչը հանգեցրել է շենքերի փլուզմանը։

Գևորգ Պապոյան, Ձեր կողմից արված այդ հայտարարությունը, ցավոք, արտահայտում է նաև ներկա իրականությունը։ Դուք, կարծես, տեղյակ չեք կամ դիտմամբ շրջանցում եք այն հանգամանքը, թե ինչ մեթոդներով են այսօր կառուցվում նորակառույց բազմաբնակարան շենքերը։

Ձեր հայտարարությունը ստեղծում է այն տպավորությունը, որ նմանօրինակ կոռուպցիոն պրակտիկաներ այլևս առկա չեն, մինչդեռ իրականությունը հակառակն է փաստում»։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее