▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեղծելով համընդհանուր արժեք․ Ֆիլիպ Մորրիսը կրկին Լավագույն գործատու է

 

Մարդը՝ բիզնեսի գերագույն արժեք․

/filemanager/uploads/filip_morris.png

«Ընկերությունները չեն փոխում աշխարհը. դա անում են մարդիկ». այս կարգախոսով է առաջնորդվում Ֆիլիպ Մորրիս ընկերությունը, որն իսկական հեղափոխություն է առաջացրել ծխախոտային արդյունաբերության մեջ: Ավելի քան 80 հազար աշխատակից ունեցող «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը(PMI) առաջատար միջազգային ընկերություն է, որի արտադրանքը վաճառվում է մոտ 180 երկրում: Ընկերությանը պատկանում է 56 արտադրող գործարան՝ տեղակայված աշխարհի 33 երկրում:

2020 թվականին, շարունակելով բարի ավանդույթը, Top Employer Institute հեղինակավոր կառույցի փորձագետները Ֆիլիպ Մորրիսին ճանաչեցին լավագույն գործատու ինչպես համաշխարհային մակարդակով, այնպես էլ աշխարհի բազմաթիվ երկրներում։

Հայաստանում Ֆիլիպ Մորրիսը «Լավագույն գործատու» տիտղոսին առաջին անգամ արժանացել է 2019թ., ինչը փաստում է, որ ընկերությունը յուրաքանչյուր աշխատակցի համար առաջարկում է գերազանց աշխատանքային պայմաններ՝ շնորհիվ անձնակազմի կառավարման առաջադեմ փորձառության: 2020 թվականին էլ Ֆիլիպ Մորրիսը բարեհաջող անցել է հավաստագրման գործընթացի բոլոր փուլերը և արժանացել լավագույն գործատու տիտղոսին։ Ընկերության կողմից իր աշխատակիցներին առաջարկվող պայմանները համապատասխանել և որոշ հարցերում անգամ գերազանցել են հավաստագրմանը ներկայացվող բոլոր չափանիշները:

Վստահաբար կարող ենք ասել, որ PMI-ի համար առաջնահերթը Մարդն է:Առաջարկելով կայուն, բարձր աշխատավարձ, սոցիալական փաթեթ, աշխատանքի ճկուն գրաֆիկ, ինքնազարգացման ու կարիերայի աճի բազմաթիվ հնարավորություններ՝ PMI-ը խթանում է նաև հայրենադարձությունը․ ընկերությունը պարբերաբար համալրվում է հայրենադարձ եղած մասնագետներով, որոնք ընտանիքով մշտական բնակություն են հաստատում Հայաստանում:PMI-ի որդեգրած քաղաքականության շնորհիվ աշխատողների ավելի քան 40 տոկոսը կանայք են, որոնք հիանալի համադրում են աշխատանքն ու ընտանիքը: Օրինակ՝ ընկերության մարդկային ռեսուրսների գծով պատասխանատու Մարգարիտա Հովհաննիսյանը, «Ֆիլիպ Մորրիս»-ում աշխատելու 18 տարիների ընթացքում հասցրել է հինգ անգամ ֆիզարձակուրդ գնալ ու բարեհաջող վերադառնալ աշխատանքի։

Հարկ է նշել, որ բացի լավագույն գործատու լինելուց,ընկերությունը ՀՀ խոշոր հարկատուների առաջին տասնյակում է:

Տեխնոլոգիական վերափոխում․

Միջազգային ծխախոտային առաջատար ընկերությունը ձգտում է լինել լավագույն գործատու:Հասարակության առաջ ծառացած համընդհանուր արժեք կիսելու մեջ վճռականություն ցուցաբերելու արդյունքում ընկերությունը վերջին տարիներին հիմնովին փոխել է բիզնեսի ուղղվածությունը։ Պատրաստ լինելով ընդհանրապես հրաժարվել սիգարետի բիզնեսից՝ Ֆիլիպ Մորրիսը ձեռնամուխ է եղել ներքին տեխնոլոգիական վերափոխման ու ներկայումս կառուցում է իր ապագան՝ հիմնվելով գիտական խիստ գնահատման ենթարկված նորարարական արտադրատեսակների վրա։

Ընկերության աշխատակիցները կիսում են Ֆիլիպ Մորրիսի՝ բիզնեսը վերափոխելու և հասարակության հետ համընդհանուր արժեք ստեղծելու գաղափարախոսությունը։ Նրանք հավատացած են․ ամենամեծ հասարակական ներդրումը, որ Ֆիլիպ Մորրիսը կարող է ունենալ, սիրգարետն ավելի լավ այլընտրանքով փոխարինելն է:

 

Շրջակա միջավայրի պաշտպանություն․

Ուշագրավ է նաև, որ ընկերությունը հոգ է տանում շրջակա միջավայրի մասին, քանի որ ժամանակակից աշխարհում կլիմայական փոփոխությունները, որոնց նշաններն արտահայտվում են ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային մասշտաբներով, ուղիղ աղդեցություն ունեն մարդկության վրա:«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ» ընկերության նպատակն է հնարավորինս նվազեցնել շրջակա միջավայրի վրա ազդեցությունը՝ ջերմոցային գազերի արտանետման, ջրի սպառման, թափոնների նվազեցման, ինչպես նաև էներգային արդյունավետության բարձրացման ու լոգիստիկայի օպտիմիզացման միջոցով: Ընկերությունն իրականացնում է ռիսկերի գնահատում արտադրության և արտադրանքի բաշխման բոլոր փուլերում, որպեսզի գնահատի իր գործունեության պոտենցիալ ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Այդ գնահատականի հիման վրա էլ մշակվում է ռազմավարություն՝ էլոկոգիական մենեջմենթի ոլորտում և կլիմայական փոփոխություններին ադապտացվելու համար:

Ցանկանո՞ւմ ես թռիչքային կարիերա. արի՛ Ֆիլիպ Մորրիս

Հայաստանի լավագույն գործատուն պարբերաբար փնտրում է լավագույն տաղանդներին: PMI-ում աշխատելն ավելին է, քան կարող է թվալ առաջին հայացքից. այստեղ պատրաստ են աշխարհին նայել ձեր աչքերով: Եթե դառնաք փոխակերպվող այս ընկերության մեծ ընտանիքի անդամներից մեկը, Ֆիլիպ Մորրրիսը կընձեռի նոր գիտելիքներ, հմտություններ ստանալու բացառիկ հնարավորություն: Ընկերությունը կօգնի զանազան դասընթացների, մենթորների ու բարձրակարգ փորձագետների միջոցով բացահայտել ու զարգացնել ձեր ամենաուժեղ կողմերը:Այս նպատակով պարբերաբար իրականացվում է վճարվող ASPIRE պրակտիկայի ծրագիրը, որը կարելի է որակել որպես իդեալական ուսնակներ ծրագիր երիտասարդների համար: Հատկանշական է, որ այն շահավետ է և՛ ուսանողի, և՛ ընկերության համար։ Վերջինս պատրաստ է օգնելու ուսանողին կամ սկսնակ մասնագետին՝ հմտանալու որևէ գործում՝ անկախ նրանից՝ նրանք կմնան ընկերությունում, թե կշարունակեն իրենց գործունեությունն այլ ոլորտներում: Ծրագրի անցկացման 5 տարիների ընթացքում փորձնակների շուրջ 70 տոկոսը անցել է մշտական աշխատանքի Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերությունում:

Աշխատանքի նոր առաջարկները պարբերաբար թարմացվում են staff.am հարթակում ընկերության էջի վրա։

Տեսանյութը դիտել՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее