«Իրավունք» թերթը գրում է. «ԲՀԿ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ստորագրահավաք է սկսել ԱԺ-ում ի պաշտպանություն Վարդգես Գասպարիի, որը կալանավորվել է փետրվարի 19-ին Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր դատարանի որոշմամբ:
Էլինար Վարդանյանի նախաձեռնած ստորագրահավաքին միացել են պատգամավորներ տարբեր խմբակցություններից:
Ինչպես եւ սպասելի էր, նախաձեռնած ստորգրահավաքին չէր միացել ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ստեփան Դեմիրճյանը: Դա պատահական չէ, քանի որ մեկ ամիս առաջ Վարդգես Գասպարին պառկել էր Ստեփան Դեմիրճյանի տան առջեւ, քանի որ պատգամավորն անտարբեր է կալանավորներ Հայկ Կյուրեղյանի ու Գեւորգ Սաֆարյանի խնդիրների հանդեպ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում