▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, քանզի նրա բոլոր գործողությունները եղել են գիտակցաբար»․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պետական դավաճանի դասական սահմանումից Նիկոլ Փաշինյանի միակ շեղումը՝ դեռևս օրենքով պատժված չլինելն է


Պետական դավաճանություն. ծանր հանցագործություն, որը կատարվում է գիտակցաբար, ուղղված է այն պետության դեմ, որի քաղաքացին է հանցագործը, կամ որին այս կամ այն կերպ ծառայում է նա։ Մասնավորապես, պետական դավաճանություն է համարվում պատերազմի ժամանակ հակառակորդի կողմն անցնելը, պետական գաղտնիքը հայտնելը և լրտեսությունը, իշխանության կամքին հակառակ թշնամու հետ անհատական բանակցություններ վարելը և այլն։ Յուրաքանչյուր երկրի Քրեական օրենսգիրք պետական դավաճանության համար սահմանում է իր բարձրագույն պատիժը։
Փաստորեն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է բառի բովանդակային և դասական իմաստով, քանզի նրա բոլոր գործողությունները եղել են գիտակցաբար, ուղղված են եղել Հայաստանի Հանրապետության դեմ, հակառակորդին է փոխանցել հույժ գաղտնի համարվող ռազմական բնույթի տեղեկություններ (ականապատ դաշտերի քարտեզներ), պատերազմի ժամանակ և դրանից հետո, կայացրել է հակառակորդի շահերից բխող որոշումներ, իշխանության տեր ժողովրդից թաքուն և նրա կամքին հակառակ թշնամու հետ վարում է անհատական բանակցություններ (անգամ առանց միջնորդների) և այլն։
Շատերը, ովքեր ի վնաս իրենց երկրի համագործակցել են թշնամու հետ, այդ թվում նաև պետությունների և կառավարությունների ղեկավարները, դատապարտվել են 1945-1946 թվականների եվրոպական տարբեր երկրներում պետական դավաճանության համար։ Դատապարտյալ դավաճանների գլխավորած կառավարությունները (ինչպես Վիշիի ռեժիմը Ֆրանսիայում) այդպիսով ի սկզբանե համարվել են անօրինական և ոչ լեգիտիմ։
Քանի որ թեկուզ մեկ անձի կողմից կատարված պետական դավաճանությունը կարող է էական կամ նույնիսկ անուղղելի վնաս հասցնել ամբողջ պետության անվտանգությանը և նրա մեծ թվով քաղաքացիների, ուստի դավաճանության համար պատիժը մեծ թվով երկրների օրենքով, որպես կանոն, ամենախիստն է և նույնիսկ բացառիկ։ Նախկինում դավաճանությունը առավելապես պատժվել է մահապատժով, հաճախ կախաղանով, իսկ զինվորականների համար՝ գնդակահարությամբ։ Անգլիայում պետական խիստ դավաճանության (high treason) համար բարձրագույն պատիժ էր սահմանված՝ տանջամահ անելով կախել, փորը թափել և քառատել (Hanged, drawn and quartered): ԽՍՀՄ-ում 1950-1953 թվականներին (վերականգնումից հետո սկզբնական շրջանում) մահապատիժ գոյություն ուներ միայն դավաճանության և հակահեղափոխական գործունեության համար։
Մեր օրերում, այն օրենսդրություններում, որտեղ մահապատիժ չկա, պետական դավաճանության լուրջ դեպքերի համար նշանակվում են երկարատև պատիժներ՝ մինչև ցմահ ազատազրկում։
Պետական դավաճանություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան (wikipedia.org)»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее