«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս լրատվամիջոցներն անդրադարձել էին, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը (Շշի Մելոն) քաղաքացի Արտուշ Պետրոսյանի հետ ֆինանսական խնդիրներ ունի: Վերջինս պատգամավորից դատական կարգով պահանջում է 100. 000 դոլար եւ 94 մլն 523 հազար դրամ: «Նման բան չկա: Փառք տանք Աստծուն, որ գոնե մեկ միլիոն չի պահանջում»,- մեզ հետ զրույցում այդ լուրերը հերքեց ԲՀԿ-ականը, այնուհետեւ իր կոլորիտին համապատասխան ավելացրեց. «Ոչ աշխատանքային օրով խորհուրդ կտամ էթաս մի տեղ սուրճ խմես»:
Պարոն Մանուկյան, ՀՅԴ-ն, հավանաբար, ՀՀԿ-ի հետ կոալիցիա կկազմի…
Ես ուրախ եմ դրա համար: Կոալիցիան մեծ օգուտ կտա: Ընթացքում կերեւա: Հույսը վերջում չպետք է կորցնել: Խորհուրդ կտամ՝ դու էլ հույս կապես:
Չե՞ք մտահոգվում, որ ԲՀԿ-ին կոալիցիա մտնելու առաջարկ չի արվել:
(Ծիծաղում է-խմբ): Գիշերներն էլ քունս չի տանում, այ ցավդ տանեմ:
Իսկ եթե ավելի լուրջ՝ որպես ԲՀԿ պատգամավոր՝ չէի՞ք ցանկանա կոալիցիայի կազմում նաեւ ԲՀԿ-ին տեսնեն:
Իսկ ինչի՞ չէի ցանկանա, թող լինի:
Հաջորդ խորհրդարանում Ձեզ տեսնո՞ւմ եք:
(Դարձյալ ծիծաղում է-խմբ): Ինչ էլ հետաքրքիր հարց տվեցիք: Դեռ մեր մոտ նախընտրական շրջանը չի սկսվել: Կսկսվի՝ կտեսնենք:
Այսինքն՝ ցանկություն կա՞ օրենսդիր մարմնում նորից լինելու:
Այո:
Դարձյալ ԲՀԿ-ի ցուցակո՞վ:
Այո:
Մինչեւ սահմանադրական հանրաքվեն, լուրեր էին շրջանառվում, թե ՀՀԿ-ն անելու է ամեն ինչ, որ հաջորդ խորհրդարանում բիզնեսով զբաղվող պատգամավորներ չլինեն:
Ես չգիտեմ՝ նրանք ինչ են ասում: Թող գա ժամանակը, մի բան կանենք, կմտածենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում