«Քաղաքական զարգացումներին հետևելով գալիս եմ այն եզրահանգման, որ ընդդիմությունը վերջնականապես փլված է: Եթե ամիսներ առաջ ընդդիմադիր զանգվածը բարձրաձայն գոռում էր "Լևոն նախագահ" հիմա իրավիճակը ավելի կազմաքանդված է քանի, որ թեկնածուն անհայտ է:Ավելին ընդդիմությունը հայտնվել է մի վիճակում, որտեղ սրա-նրա մանկլավիկները իրենց շահերին են ձգում ոմանց:
Նույնիսկ ընդդիմադիր սկզբունքային գործիչ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքները սկսվել են կասկածի տակ առնվել նույն ուժի այլ գործիչ Լևոն Զուրաբյանի և նրա կողմնակիցների կողմից: Այսքանով հանդերձ, եթե ընդդիմադիր զանգվածից վանվի Նիկոլ Փաշինյանը վերջնականապես ՀԱԿ-ը կհամարվի ավարտված գործոն, իսկ Զուրաբյանի և իր կողմնակիցների զանգվածը կլուծվի ավելի տաքուկ զանգվածի, որտեղ խնդիրները քաղաքական չեն, այլ անձնական»:
Երկրապահ Կամավորականների Միության վարչության անդամ Մանվել ԿՈՍՏԱՆԴՅԱՆԻ գրառումը` իր ֆեյսբուքյան էջից