shamshyan.com-ը գրում է, որ Սպիտակ քաղաքում, հուլիսի 9-ին, ժամը 14:40-ի սահմաններում` Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 48-ամյա Գագիկ Սահակյանը հարվածել է նշված փողոցի 64 տան բնակիչ, 71-ամյա Լևիկ Մարյանին: Հարվածի հետևանքով Մարյանը վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածք:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Գ. Սահակյանը Սպիտակի քաղաքապետն է, իսկ Մարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ քաղաքապետը ոստիկանությունում բացատրություն է տվել և խոստովանել է, որ ինքն է հարվածել և դրա հետևանքով է քաղաքացին վայր ընկել:
Մանրամասներն այստեղ