Այսօր բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող Սպայկա» ընկերությունն է, որտեղ երեկ երեկոյան` ժամը 23.58-ին խոշոր հրդեհ է բռնկվել և մինչ այս պահը չի հաջողվել մարել:
Համացանցում այօրվա ամենատարածված հարցերից մեկն այն է, թե ում է պատկանում «Սպայկա» ընկերությունը: Լրատվամիջոցներից մեկի` երկու տարի առաջ հրապարակած տեղեկատվության համաձայն` պաշտոնապես այս ընկերությունը պատկանում է Դավիթ Ղազարյան անուն-ազգանունով մարդուն, սակայն իրականում այդ ընկերության մեջքին կանգնած է Քոչարյանների ընտանիքը և մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը:
Լուրի հավաստիությունը ճշտելու նպատակով ASEKOSE.am-ի թղթակիցը կապ է հաստատել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ, ով հերքել է այդ լուրը:
«Այդ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- մեզ հետ զրույցում ասել է Վիկտոր Սողոմոնյանը: