▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասվում է, որ մոտակա օրերին Սուրեն Պապիկյանը հրաժարական կտա

«Իրավունք» թերթը գրում է. «Սպասվում է, որ մոտակա օրերին ՀՀ պաշտպանության նախարար կոչված Սուրեն Պապիկյանը հրաժարական կտա: Ըստ նույն աղբյուրների, նա անցնելու է դիվանագիտական աշխատանքի:Այս ամենը Պիսկեմ Սուրոյի ու Նիկոլի միջեւ պայմանավորվածության արդյունքն է:

Դրանով Նիկոլը խփում է երկու նապաստակ: Նախ՝ կատարում է իր տերերի հանձնարարականը` Պապիկյանից ազատվելու վերաբերյալ, եւ երկրորդ` 15 զինվորի մահը դուրս է գրում Պապիկյանի վրա՝ բաց թողնելով գոլորշին:

Միաժամանակ, Նիկոլը Պապիկյանին խոստացել է, ինչպես ասում են, ոչ փոշոտ աշխատանք, բոլոր ՔՊ-ականներին ցույց տալով, որ «տաշած ՔՊ-ականը գետնին չի մնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее