«Այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանը դատարանի կողմից սնանկ ճանաչվեց, դա դեռ չի նշանակում, որ նրա անձի շուրջ դատական վեճերը դադարել են: Պատգամավորի դեմ հերթական հայցն է ներկայացվել:
Գարիկ Գալեյան անունով հայցվորը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պնդելով, որ Սպարտակ Մելիքյանը պայմանագրային ինչ-որ պարտավորություններ չի կատարել, և դատարանից պահանջել է մինչև իրենց վեճի քննությունը կալանք դնել պատգամավորին և նրա հարազատներին պատկանող 13 անուն անշարժ գույքի վրա, որոնցից 9-ը գտնվում են Երևանում: Դատավոր Արիստակես Սիսակյանն էլ միջնորդությունը բավարարել է և գույքի վրա կալանք դրել: Նախկին ԺԱԿ նախագահի գրեթե ողջ ունեցվածքը կալանքի տակ է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։