▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպարապետի եղբայրն՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է ՊՆ նախարարի խորհրդական. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական։ Մեզ հաջողվեց պարզել, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս նշանակումը կատարել է Սերժ Սարգսյանի համաձայնությունը ստանալուց հետո։ Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը դեմ չի եղել, որ Արմեն Սարգսյանը պաշտոն ստանա»,–գրում է թերթը և հիշեցնում, որ Արմեն Սարգսյանը դատապարտվել էր 15 տարի ազատազրկման՝ Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու համար և ազատ արձակվեց սեպտեմբերի 10-ին, Սերժ Սարգսյանի միջնորդությամբ։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее