▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանվել է քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի ընկերը. մանրամասներ Էջմիածնում հնչած կրակոցների դեպքից

 

ArmLur.am-ը գրում է, որ այս գիշեր կրակոցներ են հնչել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Դեպքի մասին կայքին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ` կրակոցների հետևանքով տեղում մահացել է երկու անձ: Նրանց թվում է քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի ընկերը և վերջինիս մտերիմներից մեկը: Դեպքը տեղի է ունեցել տուժողի տան բակում:

Կայքին հաջողվեց պարզել նաև, որ տուժողները իրենց մեքենայով ժամանել են տուն, և հենց այդ պահին էլ դեռևս անհայտ անձինք կրակոցներ են արձակել նրանց ուղղությամբ, ինչի արդյունքում նրանք տեղում մահացել են: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее