▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սպանել 15 րոպեում» ֆիլմը գուցե Ձեր ընկերոջ պատմությունն է. Էդուարդ Փոռեյան

Ինչո՞ւ 2006 և 2012 թվականների չինական Կեմտո կարատեի աշխարհի կրկնակի չեմպիոն էդուարդ Փոռեյանը  որոշեց գեղարվեստական ֆիլմ նկարել:

-Քանի որ մասնագիտությամբ կինոդերասան եմ ՝ Ուկրաինայում ավարտել եմ ՄԱՖ-ը, որոշեցի համատեղել իմ երկու մասնագիտությունները: . ԷդՏարիների ընթացքում միշտ նկարահանվել եմ տարբեր ֆիլմերում, որտեղ կարիք է զգացվել մարզիկ-դերասանի ու հանդիսատեսը վաղուց արդեն ինձ ճանաչում է, ժամանակն էր ներկայանալ ավելի լուրջ տեսարաններով ու այնպես ինչպես ինքս էի պատկերացնում:  

-Գեղարվեստական ֆիլմ նկարահանելու մտահղացումն իրականացնելու համար ովքե՞ր էին ձեզ աջակցում:

-Սկզբում այն քննարկվեց ընտանեկան ու ընկերական միջավայրում և առաջինը, ով ոգևորությամբ ընդունեց առաջարկս ռեժիսոր Նաիրի Հակոբյանն էր, ում հետ արդեն ունեինք աշխատանքներ, որոնք ծանոթ էին հանդիսատեսին ու սկսվեց մտահղացումը դառնալ կոնկրետ գործնական աշխատանք, գրվեց սցենար, հրավիրվեցին դերասաններ ու երկարատև աշխատանքի արդյունքում ունեցանք «Սպանել 15 րոպեում» ֆիլմը, որը գուցե ձեր ընկերներից մեկի պատմությունը կարող է լինել:

-Ֆիլմ նկարելու համար լուրջ գումարներ են պետք, որտեղի՞ց Ձեզ այդքանը:

-Մարզիկը մենամարտից հետո ունենում է բավականին գումար, ես հաճախ եմ ունենում մենամարտեր տարբեր երկրներում/ժպտում է/, այդ գումարներն օգտագործել եմ ֆիլմի համար, ինչպես նաև ունեմ արտերկրում ապրող ընկերներ, որոնք անհրաժեշտ չափով ֆինանսական ներդրումներ են արել, որպեսզի այն ունենա այնպիսի որակ, որը կբավարարի պահանջներն ու կլինի այնպիսի չափանիշների մեջ, որը թույլ կտա ֆիլմը ցուցադրել ՌԴ-ում , Եվրոպայում, ԱՄՆ-ում:

-Իսկ կա՞ն այդպիսի առաջարներ դրսում ֆիլմը ցուցադրելու համար:

-Մայիսի 20-ին պրեմիերա կլինի «Մոսկվա» կինոթատրոնում, ապա կցուցադրվի Երևանի բոլոր կինոթատրոններում, որից հետո ՌԴ և Եվրոպայի երեք քաղաքի կինոթատրոնների հետ ունենք պայմանավորվածություններ հուլիս ամսից կցուցադրվի նաև այնտեղ:

-Մի փոքր պատմեք ի՞նչ ժանրի ֆիլմ է, ի՞նչ սյուժե ունի:

Թրիլեր է ու մարտաֆիլմ, աշխատել ենք ցույց տալ, որ մեր օրերում ինչքան էլ բարին հիվանդ ու տկար լինի, միևնույն է կարող է չերերալ, այն հաղթում է, որովհետև հոգու խորքում բոլորս ունենք այդ բարության կարիքը: Հրեշ դարձաց մարդուն էլ կփոխես, եթե կա խորը սեր, մի քիչ հումոր: Ուժի ու վրեժի մեջտեղում սերն է, ֆիլմը շատ մարդկանց իրենց ապրած կյանքի համար մտածելու տեղեր կտա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее