▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուտով Սամվել Ալեքսանյանի անվան ննջասենյակ է բացվելու

Արդեն տեղեկացրել ենք, որ  արցախյան պատերազմի հրամանատարի Մոնթե Մելքոնյանի անունը կրող Երևանի թիվ 11 դպրոցում դասասենյակներից մեկն կրում է ԱԺ Հանրապետական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անունը:

Որոշ ժամանակ անց  «Հայկական ժամանակ» թերթը գրեց, որ  Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից իրենց վստահեցրել են,  որ  ցուցանակը, որտեղ գրված է «Սամվել Ալեքսանյանի անվան դասարան», հանվելու է:

Սակայն, միևնույն է, տվյալ լուրը համացանցում ընդունվեց քննադատությամբ և ծաղրանքով. օրինակ` ֆեյբուքյան օգտատեր Տիգրան Վարդանյանը լուսանկար է հրապարել, որում ասվում է այն մասին, որ շուտով Սամվել Ալեքսանյանի անվան ննջասենյակ է բացվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее