▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուտ է...

Նոր տարում նոր տեսահոլովակով են ներկայանալու Լիաննա Թևոսյանն ու Արմեն Դավթյանը, ովքեր շուտով  ներկայացնելու են իրենց համատեղ աշխատանքը` «Սուտ է» վերնագրով երգն ու տեսահոլովակը: 

Լիաննա Թևոսյանն ու Արմեն Դավթյանը ԳՈՀԱՐ երաժշտախմբի մենակատարներից են և հանդես են եկել աշխարհի տարբեր երկրներում և արժանացել բարձր գնահատանքի: 

Արմենը հանդիսատեսին նաև հայտնի է «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծից, իսկ Լիաննան, ով առավել հայտնի է Լայանա բեմական անունով, արդեն մի քանի տեսահոլովակներ ունի: 

Երգիչները Asekose.am-ին տեղեկացրին, որ «Սուտ է» երգի խոսքերի հեղինակը Սվետլանա Բոսնոյանն է, երաժշտությունը` Ռիչարդ Մադլենյանի, գործիքավորումը` Արթուրի ու Բինայի, տեսահոլովակի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է, իսկ երգիչների ոճաբանը` Արայիկ Գաբաջյանն է: 

72157639543771075

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее