Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն իր մտահոգությունն է հայտնել ֆեյսբուքյան իր էջում.
Շրջեք Երևանում և տեսեք որևէ պաստառ, գովազդ հայաստանցիներիս հիշեցնու՞մ է Շուշիի ազատագրման տարեդարձի մասին, էլ ինչ անուն դնես սրան, քան ապերախտություն, քան մեր անկախության նկատմամբ ոտնձգություն, քան մեր անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջերի հիշատակի ուրացում, քան անձայն հուշում, որ մեր պետության մեջ աստիճանաբար մոռանանք արժանապատիվ ապրելու մասին, չպայքարենք, չերազենք:
Չե՛ք հաջողելու, մենք կոփվում ենք ի հեճուկս այս իրականության, մեր արժանապատիվ ապրելու կամքը զորանում է և իշխանությունները ստիպված են լինելու ընկրկել : Վստահ եմ, մեր երկրում մենք շատ բան ենք փոխելու:
ԲՈԼՈՐԻՍ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ առթիվ, այդ հաղթանակով մեր փառապանծ հայրենակիցները վերականգնեցին մեր ազգային արժանապատվությունը, ՀԱԶԱՐ ՓԱՌՔ ԻՐԵՆՑ, զոհվածների ՀԻՇԱՏԱԿՆ՝ ԱՆՄԱՐ: ԱՍՏՎԱԾ ՏԱ ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՔ ԱՅԴ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ և շարունակենք մեր արժանապատիվ երթը պատմության մեջ, որը վտանգված է այսօր, որովհետև իշխանությունների կողմից ԱՅՍ ՓԱՌԱՀԵՂ տոնը պատշաճորեն չի նշվում, չի ոգեկոչվում: ՍԱ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՇԱՆ Է»: