Իմ սիրելի Մելսիդա Քարդումյանի հետ, ով Մարտակերտի թիվ 2 դպրոցի տնօրենն է, այցելեցինք Մատաղիսի դպրոց, ուր մեզ արդեն սպասում էին դպրոցի երիտասարդ տնօրեն Գեղամ Աղաջանյանը և ուսուցիչներից շատերը այնպիսի սրտի թրթիռով ու հուզմունքով էին սպասում….
Երջանկությունը սա է:
Այսօր Մատաղիսի դպրոցն արդեն քիմիայի, ֆիզիկայի ու կենսաբանության լաբորատոր-սենյակ ունի:
Ավելի հուզական էր այն փաստը, որ Մարտակերտի դպրոցի տնօրենն էր շատ ուրախ ոի հուզված այս ամենից և չէր թաքցնում իր ուրախությունն ուրիշ դպրոցի համար…
Փաստորեն դեռ կա այս տեսակը…
ԵՐՋԱՆԻԿ ԵՄ...
ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Շուշան Պետրոսյանը նաև օգնություն է հատկացրել Թալիշի դպրոցին, այցելելու է նաև Մարտակերտի մի քանի այլ ուսումնական հաստատություններ:
Asekose.am-ը տեղեկացրել էր, որ Շուշան Պետրոսյանն իր միջոցներով Արցախ է տարել ու Մարտակերտի ուսումանկան հաստատություններին է հանձնելու նկարչական մոլբերտներ, թղթեր, ներկեր, yamaha մակնիշի երաժշտական կենտրոն, քիմիական լաբարատորիաների համար նախատեսված սարքեր, մարզական պարագաներ դպրոցական պայուսակներ, հագուստ...