▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշան Պետրոսյանի կատարմամբ «Անունս Արցախ է» երգը` «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հիմն

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» որոշել է «Անունս Արցախ է» երգն ընդունել որպես հիմնադրամի հիմն:

«Արցախն այսօր դեռևս մնում է ողջ հայ ժողովրդի վիրավոր սիրտը, որ տրոփում է բոլորիս և յուրաքանչյուրիս ներսում: Այդ տրոփյունները դառնում են խոսք, գործ, ծառայություն ու նվիրում, դառնում են նաև երգ: Ավետ Բարսեղյանի խոսքերով, Արման Ղազարյանի երաժշտությամբ և Շուշան Պետրոսյանի ձայնով ծնունդ ստացած «Անունս Արցախ է» երգը սկզբից մինչև վերջ սրտի տրոփյուն է, որի շնորհիվ էլ զորեղ արձագանք է ստանում ամեն ունկնդրի ներսում: 

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» որոշել է այս երգն ընդունել որպես հիմնադրամի հիմն՝ լի հույսով, որ դրա ազդեցիկ ու անկեղծ ոգին բոլորին կմղի իրենց նվիրաբերություններով շարունակական ներդրում ունենալու մեր հերոսներին և նրանց ընտանիքներին ցուցաբերվող օժանդակության ազգանվեր գործում:

Միասին մենք անպարտելի ենք»,- ասված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее