▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշան Պետրոսյան. «Իմ մասին ասեկոսեները` թե´ նեգատիվ, թե´ պոզիտիվ, անտարբերության եմ մատնում»

ASEKOSE.am–ի և Megapolis.am-ի   հարցերին պատասխանում է երգչուհի ու ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը:  

-Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:

-Եթե լիներ նման հնարավորություն, ապա կցանկանայի դելֆին լինել,իսկ  եթե մարդ, ապա`            ոչ հայ. կցանկանայի հնարավորինս սառնարյուն մեկը լինել, այդպես ավելի հեշտ է:

-Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը:

-Մանկությանս ամենամեծ վախը մութն էր:

-Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:

-Փառահեղ հարց է: Ո՞վ է իմ թշնամին: Թո՞ւքը : Զազրախոս ու  չար մե՞կը: Ստախոսն ու քծնո՞ղը: Թուրքի դեպքում ոչինչ չէի նվիրի, քանի որ այստեղ ամեն բան համահունչ է (գուցե սուբյեկտիվ է), թուրքը մնում է թուրք, իսկ մնացած թշնամանք արտահայտող վերաբերմունքները միայն խղճահարության են արժանի, թույլ մարդուն են  այդ  վերաբերմունքները բնորոշ: Իսկ թույլ մարդուն թշնամի չես համարի:

- Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ մարդիկ  իրականում պատրաստ են վաճառել ամեն ինչ, միայն թե առաջարկվող գինը իրենց գոհացնի:

-Ամեն ինչ  չէ, որ վաճառվում է ու խնդիրն այստեղ այլ է:  Ամեն ինչ վաճառող մարդիկ արժանի չեն հարգանքի ու որևէ վերաբերմունք ակնկալելն այստեղ անիմաստ է:

-Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր չէր Ձեր հիշողությունից:

-Շատ են նման դեպքերը, գեղեցիկ օրերը շատ են. երեխաներիս ծննդյան օրերը,  Շուշիի ազատագրման օրը, մենահամերգներս…

-Մարդիկ, որոնց  բացակայությունը  Ձեր  կյանքում  չեք պատկերացնում:

-Զավակներս, սիրելիներս, ծնողներս:

-Ձեր մասին  երբևէ  լսած ասեկոսեներից  ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:

-Ասեմ, որ բոլոր հորինված  թե´ պոզիտիվ, թե´ նեգատիվ ասեկոսեները իրար չեն զիջում իրենց առատությամբ: Հետևաբար, իմ կողմից մատնված են անտարբերության:

-Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից ո՞րն եք նախընտրում:

-Ընդունակություն, որը համեմված է աշխատասիրությամբ:

-Կա՞ այնպիսի մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:

-Խելացի թևավոր մտքերը շատ են… Միտքն անշուշտ ունի իր խորհուրդը,  բայց այն առավել  արժևորվում է, երբ գործ է դառնում: 

-Էյնշտեյն. «Ապրելու երկու ձև կա: Դուք կարող եք ապրել այնպես, կարծես հրաշքներ չեն լինում, և կարող եք ապրել այնպսե, ասես այս աշխարհում ամեն ինչ հրաշք է: Ինչպե՞ս է նախընտրում ապրել Շուշան Պետրոսյան:

-Ես հրաշքների հավատացողների բանակից եմ: 

-Ի՞նչ  չունեք, որ կուզեիք ունենալ:

-Սեփական տուն, այգի: 

- Գիրք կամ ֆիլմ, որը հեղափոխել է Ձեր մտքերը:

-Գրքերից  Ռիչարդ Բախի  «Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը», ֆիլմերից  «Քաջարի սիրտը»: 

- Երգարվեստից  քաղաքականություն անցումը ինչե՞ս ընթացավ. եղա՞ն սթրեսներ:

-Անշուշտ եղան ու թեև ասում են, թե պետք է հետզհետե սովորեմ ու ուշադրություն չդարձնեմ այդ անցմանը զուգորդող գործընթացներին, բայց երբեք անտարբեր չեմ լինի  ինձ համար անհասկանալի չարության ու տգիտութման հանդեպ. այն ինձ օտար է ու անհասկանալի, միշտ պետք է զարմացնի ինձ:

-Երգարվեստ ու քաղաքականություն. երկու ոլորտների միջև կա՞ն արդյոք նմանություններ, եթե` այո, ապա` որո՞նք են:

-Երգարվեստում կատարումդ  հուզում է և արժանանում ես գնահատականի: Քաղաքականության մեջ խոսքդ կշիռ ունի, երբ իրականացնում ես այն ու նույնպես գնահատականի արժանանում: Թերևս միակ նմանությունները:

 

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее