▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշան Երիցյանը` իր պլաստիկ վիրահատությունների մասին

Դիտեք նաև՝

El.am-ը գրում է. Շուշան Երիցյանը նոր սերնդի հայ մոդելների շարքում ամենաճանաչվածներից է: Հաջողությունը, որ  «այցելեց» նրան, պատահաբար չընտրեց այս գեղեցկուհուն: Շուշանն աշխատանքում ամեն ինչից վեր դասում է պրոֆեսիոնալիզմը: Հենց պրոֆեսիոնալիզմի ձգտումն է նրա առջև նոր ճանապարհներ բացում թե՛ մոդելային բիզնեսում, թե՛ դերասանական արվեստում:

Մասնագիտություն.

Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը: Սովորել եմ  «Քասթինգ»  ստուդիայում: Ընդունվել եմ նաև Պետական կառավարման ակադեմիա, սակայն ուսումս անավարտ եմ թողել:

Մոդելի եւ դերասանի կարիերան.

Մոդելինգով սկսել եմ զբաղվել ճակատագրի բերումով, իսկ դերասանուհի լինելու մասին միշտ էլ մտածել եմ, սակայն ցանկանում էի խաղալ թատրոնում:

«Թերություննե», որոնք միայն լուսանկարչին են հայտնի.

Չեմ սիրում, երբ լուսանկարում են իմ աջ կիսադեմը: Այլ թերություններ չունեմ:

Ձեռքբերումներ.

Հայաստանում գրեթե բոլոր դիզայներների հետ աշխատել եմ: Մոսկվայում և Վրաստանում մասնակցել եմ Fashion week-երի, բախտ եմ ունեցել մեր երկիրը ներկայացնելու Չինաստանում, ինչպես նաև Ճապոնիայում անցկացված Miss International մրցույթում: Աշխատել եմ տարբեր բրենդների հետ, արտերկրից միշտ ստացել եմ առաջարկներ, սակայն քանի որ այստեղ արդեն աշխատանքային պայմանագիր էի կնքել, դրսում չէի կարող երկար ժամանակ մնալ և աշխատել:

«Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթ.

Վերջին տարիներին «Միսս Հայաստան»  մրցույթը չի անցկացվում, սակայն մեզ մոտ կատարվում է միջազգային մրցույթների հայ մասնակիցների ընտրություն:

Երազանքներ եւ նպատակներ.

Ցանկանում եմ իմ դերասանական գործունեության ընթացքում ձեռք բերել բարձր պրոֆեսիոնալիզմ, ունենալ վերելքներ, հասնել այնպիսի բարձունքի, որն ինձ գոհունակություն կպարգևեր:

Տեսահոլովակներ եւ հեռուստահաղորդումներ.

Շուտով ուղիղ եթերում կվարեմ փոքր ձևաչափի հեռուստահաղորդում: Քաղաքական բնույթի հաղորդումներն ինձ հոգեհարազատ չեն:

Պլաստիկ վիրահատություններ.     

Պլաստիկ վիրահատություններին դրական եմ վերաբերվում: Շատերին թվում է, թե իմ կազմվածքը պլաստիկ վիրահատության արդյունք է, բայց միայն քիթս է վիրահատված: Ի տարբերություն շատերի` ես այդ փաստը չեմ թաքցնում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее