Իր դիմումի համաձայն, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին թիկնապահ է տրամադրվել:
ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է Սուրիկ Խաչատրյանը ձևակերպել իր` թիկնապահ ունենալու անհրաժեշտությունը, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց.
«Դա պայմանագրային հիմունքներով վճարովի ծառայություն է: Ցանկացած քաղաքացու կարող է մատուցվել այդ ծառայությունը` ոստիկանություն դիմելու դեպքում»:
Մեր թղթակիցը փորձել է նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից պարզաբանում ստանալ` հարցի առնչությամբ: Սակայն նրա հետ կապ հաստատել չի հաջողվել: