Շաբաթներ առաջ լրատվամիջոցներով լուր էր տարածվել, թե Գորիսում Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցը ստորագրահավաք է կազմակերպել Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերադարձնելու նպատակով:
Aravot.am-ն է հիշեցնում այս մասին ու նշում, որ իր թղթակիցը զրուցել է Գորիսի հարակից գյուղերի ղեկավարների եւ Գորիսի մշակութային կենտրոնների ներկայացուցիչների հետ՝ ճշտելու լուրի հավաստիությունը: Վերիշենի գյուղապետ Արարատ Օրդյանը ստորագրահավաքի մասին լրատվամիջոցներից էր իմացել, բայց նշել է, որ դեմ չէր լինի մասնակցել նման ստորագրահավաքի:
Սուրիկ Խաչատրյանի մասին հիացմունքով է խոսել նաեւ Շինուհայրի գյուղապետ Սմբատ Երեմյանը: Ստորագրահավաքից տեղյակ չէին Գորիսի Ակ. Բակունցի անվան թանգարանում,գուսան Աշոտի անվան մշակույթի տանը, Գորիսի արվեստի դպրոցում:
Մանրամասներն այստեղ: