▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի գործով սայլը տեղից չի շարժվում.«Ժողովուրդ»

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիս քաղաքում տեղի ունեցած ծեծի գործով սայլը տեղից չի շարժվում: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների` ՀՀ քննչական կոմիտեն այս օրերին սպասում է գործով տուժող, Մոսկվայում վիրահատության ենթարկված  Հարութ Զաքարյանին, որի Հայաստան վերադառնալուց, ցուցմունք տալուց հետո արդեն մեղադրյալների շրջանակը պարզ կլինի: Ըստ էության, եթե Հարութ Զաքարյանն իր ցուցմունքում գրի Սուրիկ Խաչատրյանի որդու անունը, ապա մարզպետի որդին եւս պատասխանատվության կենթարկվի, իսկ եթե ոչ, թերեւս այս անգամ էլ «ջրից չոր դուրս կգա»: Կանի՞ դա տուժողը, թե ոչ, դեռ վաղ է ասել: Բանն այն է, որ, մինչ այս, հարցաքննվածների մեծ մասը մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասին որեւէ հիշատակում չի արել գրավոր ցուցմունքներում:

 

Ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее