▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանի որդին չի ընդունում մեղքը

Սյունիքի` լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարած մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի` Զարզանդ Նիկողոսյանի պաշտպանությունն ստանձնել են Փաստաբանների պալատի փաստաբաններ` Կարմեն Սահակյանը և Մարտին Զիլֆուղարյանը: Հնարավոր է նրանց միանա նաև Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Panorama.am-ն  է գրում այս մասին ու նշում, որ փաստաբան Կարմեն Սահակյանը կտրականապես հրաժարվել է գործի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնել և միայն ասաց, որ Տիգրան Խաչատրյանը չի ընդունում մեղքը: Ինչ վերաբերում է Զարզանդ Նիկողոսյանին, ապա վերջինը փաստաբանի խոսքով, չի ընդունում հենց առաջադրված մեղադրանքը: «Տիգրանը չի ընդունում իր մեղքը, իսկ Զարզանդը` ոչ առաջադրված մեղադրանքում»,- փոխանցել է փաստաբանը` միևնույն ժամանակ չնշելով, թե հատկապես ինչպիսի մեղադրանք է ընդունելի Զարզանդ Նիկողոսյանի համար: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее