«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ հայտնի գործարար, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ապտակ ստացած Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությանը պատկանող գույքը հանված է աճուրդի, բայց գնորդ այդպես էլ ի հայտ չի գալիս: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 17-ին հերթական անգամ «Կալաչ» ՍՊԸ-ին պատկանող գույքը հանվել է աճուրդի, եւ աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: Հաջորդ կրկնաճուրդը կկայանա հոկտեմբերի 14-ին: Այս անգամ ընկերության գույքը` հիմնականում բեռնատար ավտոմեքենաներ, արդեն կվաճառվեն առանձին-առանձին լոտերով:
Պարզվում է՝ ընկերությունն իր գործունեության ընթացքում պարտքեր է կուտակել «Կարին», «Մանանա Գրեյն», «Թալգրիգ» ընկերություններին, ՀՀ ֆինանսների նախարարության Արաբկիրի տարածքային հարկային տեսչությանը, ինչպես նաեւ՝ «ՎՏԲ Հայաստան» բանկին: Ի դեպ, Համբարձումյանին պատկանող այդ ընկերությունը զբաղվում էր հացի եւ խմորեղենի արտադրությամբ ու ժամանակին համարվում էր խոշոր արտադրող»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում