Aravot.am-ի հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր հետ կապված ոճրագործությունների մասին նոր բացահայտումներ է ներկայացրել Գորիսի՝ 1992-94 թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը:
-Սուրիկ Խաչատրյանի կազմակերպած հանցախմբի մեջ առանձնահատուկ դերակատարում են ունեցել իր եղբայրները, մասնավորապես՝ Սեյրան Խաչատրյանը (մականունը՝ Աղալար) եւ նրա որդիները: Բոլորը գիտեն, որ Սեյրան Խաչատրյանն է 99-ին հարբած, զինված բանդայով հարձակվել Գորիսի մի շարք բնակիչների վրա, նրանց պատճառել մարմնական ծանր վնասվածքներ: 2000-ին նա է, որ զինված հարձակում է գործել Վերիշեն գյուղի բնակիչ Վարազդատի տան վրա՝ վերջինիս սպանելու մտադրությամբ: Վարազդատը մի կերպ իրեն նետել է լուսամուտից եւ թաքնվելով՝ փրկել է իր կյանքը,-պատմել է Սամվել Հարությունյանը:
Մանրամասներն այստեղ: