Aravot.am-ը գրում է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կյանքից նոր տեղեկություններ է պատմել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
Նրա խոսքով, Սյունիքի նախկին մարզպետ, Գորիսի պետական համալասարանի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ, նույն կուսակցության Սյունիքի տարածքային կառույցի ղեկավար, ԵԿՄ վարչության անդամ, նույն միության Սյունիքի տարածքային կազմակերպության ղեկավար, Սյունիք բարեգործական հիմնադրամի նախագահ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի համախանագահ, «Հայոց մարտիկներ» հ/կ նախագահ, Սյունիք, Գորիս հայրենակցական միությունների նախագահ Սուրիկ Խաչատրյանը 90-ականներին գործում էր իր բանդայով. բանդան արդեն 23 տարվա պատմություն ունի:
«1990 թվականի գարնանը Սուրիկ Խաչատրյանը, որ նախկինում 4 հանցագործությունների համար դատապարտվել ու ազատազրկվել էր ու իր պատիժը կրել Հայաստանի գրեթե բոլոր բանտերում, նաեւ Ադրբեջանի`այն ժամանակ Շուշիի, Բաքվի բանտում, ներկայանում է Գորիս ու սկսում է ուղղորդել այդ ժամանակվա Գորիսի ինքնապաշտպանական խորհրդի նախագահին եւ խորհրդի անդամներին…
Այդ ընթացքում փոխանակ Գորիսի սահմանի պաշտպանունակությունն ամրապնդվեր, ճիշտ հակառակն է տեղի ունենում եւ գրեթե բոլոր սահամանմերձ գյուղերի, նաեւ շրջկենտրոն Գորիսի ավանգարդ տնտեսության, անգամ Շինուհայրի տնտեսության երկու տասնյակից ավելի անասնապահներ եւ հայրենիքի պաշտպաններ են զոհվում, եւ մոտ 5000 անասուն է հափշտակվում … 1990 թվականի հոկտեմբերի կեսերին նման մի բան տեղի ունեցավ Խնածախ գյուղում, գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գիշերը սպանվեցին գյուղի լավագույն պաշտպաններից Յուրան եւ անասնապահ Վաղարշակը, հափշտակվել էին 1400 անասուն: Երբ ես եւ ընկերներիս հետ գիշերը դեպքի վայր ներկայացանք, տեսանք, որ դժվար թե թուրքը այդպես մոտենար ու կատարեր այդ ոճրագործությունը:
Շարունակությունն ու մանրամասներն` այստեղ:
Հեղինակ՝ Արփինե Սիմոնյան
Տեսանյութը՝ Aravot.am-ի