▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանը՝ նախարա՞ր. «Իրատես de facto»

Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանը, չնայած նախկին «քաջությունը» չունի, բայց դեռեւս պայքարում է անցյալի «փառքը» վերադարձնելու համար: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Այս օրերին Լիցկան հաճախ է լինում Երեւանում ու, մեր աղբյուրի պնդմամբ, տեսնելով, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը չի կայանում, բոլոր հնարավոր ու անհնար ձեւերով ուղիներ է փնտրում գոնե վարչապետի հետ «երես առ երես» տեսնվելու համար:

Ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, այս օրերին նրա հիմնական զբաղմունքը այս ուղղությամբ «աշխատելն» է: Սակայն մնացած ժամանակն էլ պարապ չի անցկացնում: Նա այս ու այն կողմ լուրեր է տարածում, թե հիմա մի քիչ հանգստանում է, հետո իրեն նախարար են նշանակելու: Տեսնես` ինչի՞ նախարար, չլինի՞ բնապահպանության:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее