«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեւանաբնակ սյունեցիներին ասել է, որ կիրակի օրը՝ ընտրություններից հետո, ինքը նրանց կսպասի «Արմենիա մարիոթ» հյուրանոցում: Խաչատրյանը զգուշացրել է, որ սյունեցիներն ընտրություններին գնան մինչեւ ժամը 14:00-ն եւ ընտրեն ՀՀԿ-ին, իսկ արդեն հյուրանոցում կստանան իրենց հասանելիքը: Սակայն մարզպետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց լուրը. «Չէ՛, սուտ են ասում, տենց բան չկա: Այն, որ ասել ենք, որ բոլորը գնան ընտրություններին, ասել ենք, բայց որ ժամ դնենք, հետո կհանդիպենք, այդպիսի բան չկա: Դա ինձ չի սազում, ես տենց բաներ չեմ անում, ի՞նչ փողի մասին է խոսքը: Մերը հարգանքի վրա է ամեն ինչ, մարդկային փոխադարձ ճիշտ փոխհարաբերությունների»: Իսկ թե մարդկային որ ճիշտ հարաբերությունները նկատի ուներ մարզպետը, չպարզաբանեց. Հավանաբար դրա մեջ մտնում են նաեւ հայհոյանքն ու բռնությունները:
Սուրեն Խաչատրյանը «Արմենիա մարիոթ»-ում ընտրակաշա՞ռք է բաժանելու
Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Tweet
Մամուլ далее
далее
далее
далее
далее
далее
далее


