«ԲՀԿ նախագահը չէր կարող անկառավարելի լինել, դուք գիտեք՝ ով է ստեղծել այդ կուսակցությունը և ինչի համար»,- այս մասին այսօրվա ասուլիսին նշել է ՀՀԿ-ի քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:
Նրա կարծիքով` Գագիկ Ծառուկյանի՝ նախագահական ընտրություններին առաջադրվելուց հրաժարվելու հանգամանքը «ամենածանրը Լևոն Զուրաբյանը տարած կլինի»:
«Ես դժվարանում եմ ասել, թե Սերժ Սարգսյանին իրականում լուրջ հակառակորդ կլինի՞ իրականում, թե՝ ոչ»,-ասել է նա:
ՀՀԿ-ի քաղխորհրդի անդամը անդրադառնալով նաև ՀՀ 1-ին և 2-րդ նախագահների հնարավոր առաջադրումներին` նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսքը հզոր ուժ ունի, բայց ժողովրդի մեջ հիասթափություն կա, իսկ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը բացառեց:
Իսկ ՀՀ-ում ստեղծված քաղաքական իրավիճակը Աբրահամյանը համեմատեց երիցուկի հետ, որը իրեն առանձնապես չի հետաքրքրում: