Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին չի տեսնում իր կողմից հաղթող հռչակած "նախագահների" շարքում: Նշելով Վազգեն Մանուկյանի, հայր և որդի Դեմիրճյանների անունները, նա խնամքով շրջանցում է Լևոն Տեր-Պետրոսյանին: Ըստ Էության, նա այս քայլով.
- վերջնականապես, բացառում է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նույն հարթակում հայտնվելու հնարավորությունը,
- հանրությանը ցույց է տալիս, որ իր պայքարը' թե ձևի, և թե բովանդակության առումներով որևէ ընդհանրություն չունի և չի կարող ունենալ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ շարժման հետ,
- փորձում է կանխել Լևոն Տեր-Պետրոսյանի ազդեցիկ միջամտության, թեկուզ, փոքր հավանականությունը, դրանից բխող բոլոր հետևանքներով:
Կարելի է չբացառել նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սրանով պարզ "տղայական" պատասխան է տալիս Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա մինի հարցազրույցում արտահայտած որոշ կարծիքներին: Այս իրավիճակում կարծում եմ ՀԱԿ առաջնորդի հերթական քաղաքագիտական վերլուծությունները, թերևս, չեն ուշանա:
ՄԻԱԿ քարտուղար Գերասիմ Բարսեղյանի գրառումը
Ֆեյսբուք