«Երեկ տեղեկացանք, որ Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա աղջիկ՝ ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել է միջին ծանրության՝ սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով, սակայն երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է:
Տեղափոխելով վերակենդանացման բաժանմուք, մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել սակայն աղջնակի կյանքը փրկել չի հաջողվել: Նշենք, որ երեկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել նույն ախտանշաններով, ծանր վիճակում գտնվող փոքրիկ տղա՝ Նորապատ գյուղից: Կան վարակի այլ դեպքեր ևս»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր «Ժամանակ» թերթում