«Մեր տեղեկություններով` իշխանական կուլիսներում լրջորեն քննարկվում են արտակարգ դրության ավարտից հետո կառավարության կազմում փոփոխությունները:
Եվ մինչ անգամ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներն են դժգոհություն հայտնում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյաննից, պարզվում է` վերին օղակներում կա սցենար, թե ինչպես անել, որպեսզի և քայլական պատգամավորները գոհ լինեն, և քայլած Արայիկը չմնա ձեռնունայն:
Ըստ շրջանառվող խոսակցությունների, չի բացառվում, որ պարետ Տիգրան Ավինյանին փոխվարչապետի պաշտոնում փոխարինի Ա. Հարությունյանը: Այս միտքը հաճելիորեն ուրախացրել է ԿԳՄՍ նախարարության աշխատակազմին, որ վերջապես կազատվեն ոչ մի փոխնախարարի հետ «յոլա» չգնացող Ա. Հարությունյանից, շատերը նույնիսկ կարծում են, որ սա կլինի միանգամից 4 ոլորտի փրկություն»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։