Հայաստանի քաղաքական վերնախավը «շունչը պահած» սպասում է նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվա կայանալիք այցին, որի նպատակը ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումն է։ Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Եվ արեւմտամետները, եւ ռուսամետները, եւ նրանք, ովքեր իրենց ներկայացնում են որպես «հայաստանակենտրոն», համոզված են, որ այդ այցի արդյունքում է որոշվելու՝ կստորագրի՞ Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիրը, թե՞ ի վերջո կմիանա Մաքսային միությանը։
Ռուսական մամուլը վերջին մեկ շաբաթվա ընթացքում պնդում էր, թե Պուտին-Սարգսյան հանդիպումը չի կայանա, քանի որ Մոսկվային խիստ զայրացրել է Հայաստանի եվրաինտեգրման ձգտումը եւ այդ ուղղությամբ կատարվող քայլերը։ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա մեկնելու մասին տեղեկության պաշտոնական հաստատումը, սակայն, վկայում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները կարող են համաձայնության գալ։ Բացառված չէ, որ դա կարող է լինել Հայաստանի հրաժարումը Եվրաինտեգրումից»,- գրում է «168 ժամը»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«168 ժամ» թերթի այսօրվա համարում: