Մեր ավանդական կոչվող կուսակցությունները` դաշնակ-ռամկավար-հնչակ, ու սփյուռքի համայնքային ամեն տեսակի կառույցները, հարյուրյակ հատոր ունեն հրատարակած, իրենց ավագ սերունդների ու սեփական գովքն անող, հարյուրները սպասում են իրենց հերթին հրատարակվելու: Նրանք իրենց պրոպագանդիստական հազարավոր էջերով, սիրելի երիտասարդ, քեզ մոլորեցնելու են, չարաշահելու, ուժասպառ են անելու, ջլատելու են, ու լքելու են բախտի քմահաճույքին, ինչպես վարվել են մեր բոլոր սերնդի երիտասարդների հետ:
Ես նրանց հազարավոր հատորների փոխարեն, առաջարկում եմ քեզ սիրելիս, մի քանի տող փաստ, որոնք գերակշռում են նրանց ամբողջ պատմությունը, և այն ամենը ինչ կհորինեն, կասեն ու կգրեն, կհրատարակեն, մինչև իսպառ վերացումը, ինչը հուսով եմ պատահելու է ոչ այնքան հեռու ապագայում:
Ստալինյան ահաբեկչության տարիներին մեր տասնյակ հազարավոր նախնիները աքսորվեցին Սիբիր և այլուր և ոչնչացվեցին: Մեր ավանդական կոչվող ու մնացյալ կազմակերպություններց ոչ մեկը չարտադրեց մի փաստաթուղթ, որտեղ դատապատում են հայրենակիցների նկատմամբ իրականացվող նախճիրը:
Աքսորվածների, գնդակահարվածների մեջ էր մեր ազգի պայծառ ընտրանին` գրողներ, այլ արվեստագետներ, գիտնականներ, ուսուցիչներ: Ոչ մի մշակությային կազմակերպություն ծպտուն չի հանել սփյուռքում:
Գարեգին Նժդեհը երկու տասնամյակ անցկացրեց սովետական բանտերում, սփյուռքը մեկ անգամ ցույց չարեց ի պաշտպանություն նրա: Ապրելով ժողովրդավարություններում, ոչինչ չարեցին իրենց կառավարություններին հորդորելու համար, որ դիվանագիտական լծակներ օգտագործեն հայ հերոսին զնդանից ազատելու համար:
Երկու տասնամայակ ընդամենը կյանք տեսած պատանի Պարույր Հայրիկյանին դատապարտեցին երկարատև բանտարկության, սեփական հայրենիքի անկախության երազ կրելու համար: Սփյուռքում ոչ մեկը բողոքի ձայն չբարձրացրեց ընդեմ տմարդության:
Մարդու իրավունքի անդադար ոտնահարմանը մեր երկրում սփյուռքի մեր բոլոր կազմակերպությունները մնացին անտարբեր, իսկ իրենց պատմության ընտացքում միակ անգամ համատեղ հայտարարություն արեցին 88-ին, երբ մենք ամբողջ հանրապետությամբ անկախություն էինք պահանջում: Այդ հայտարարությունով նրանք մեղադրեցին հայերիս ազատասիրության համար ու կարգադրեցին հնազանդվել Ռուսիային ու Գորբաչեվին:
Հենց հիմա մեր հայրենիքի մի փոքր տարածքի վրա, մեր միակ անկախ պետությունը կլանվում է ետ, ռուսական կայսրություն, սփյուռքյան վերոհիշյալ ամբողջ թափթփուկի ոչ գվունն է դուրս գալիս, ոչ բվունը:
Սրանից ավել, կարիք չունես իմանալու սիրելի երիտասարդ, որպեսզի ուղեղդ լվանալու փորձ անող դաշնակ-ռամկավար-հնչակ, կամ սփյուռքան ուրիշ կազմակերպության ակտիվիստ պրոպագանդիստին անվարան ասես.
- կորիր աչքիցս ստախոս շուն շան որդի: Մենք քեզ ճանաչում ենք ուղն ու ծուծով, քո մասին մեզ նախազգուշացրել է հայ գրողը:
2014.05.31, Քորբյոլե