Հաղորդավար Արտակ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝նվիրված Սոսի Խանիկյանին.
«Սոսին չի մահացել, նա ապրելուա բոլորիցս երկար եւ հավիտենական կյանքով: Անցյալով ոչ մի բառ, տառ ու նախադասություն: Իմ տեսած իսկական ընկեր, ՄԱՔՈՒՐ հայրենասեր, անմնացորդ բարի: Ո՞նց են սիրում հայրենիքը՝ Սոսիի պես, ո՞նց են մտահոգվում՝ Սոսիի պես, ուժեղ, հպարտ, անկոտրում ու խելացի: Իմ ու մյուսների մասին չգիտեմ, չեմ կարող ասել, ՔՈ պահով վստահ եմ՝ անկասկած կգնաս դեպի հավիտենականություն: Քեզ հիշելու եմ մենակ քո ժպիտով: Աստված հոգիդ լուսավորի»:
Հիշեցնենք, որ Սոսի Խանիկյանը երեկ մահացել է Բաղրամյան պողոտայում երեկ տեղի ունեցած վրաերթի հետևանքով:
Նշենք, որ Սոսին Սևան Խանաղյանի հայտնի «Արցախ» հայտնի երգի խոսքերի հեղինակն է: