Աշխարհի վերջին ընդառաջ Արմոն և Գևորգ Մարտիրոսյանը թողարկեցին «Շնորհավոր 2013» երգի տեսահոլովակը: Ռեժիսորն է Արեն Բայադյանը, ով այս տարի հասցրեց մեզ զարմացնել բազմաթիվ գլամուրային տեսահոլովակներով: Սակայն, որքան էլ որ զարմանալի է, չենք խոսելու ո՛չ Արենի, ո՛չ Արմոյի և ո՛չ էլ Գևորգի մասին, այլ` տեսահոլովակի «հերոսուհու», ով ջանք ու եռանդ չի խնայում`տեսահոլովակին երևանյան էժանագին սթրիփ-ակումբի կոլորիտ հաղորդելու համար: Մերկապարի շաբլոն էլեմենտներ, «բադիկային»շուրթեր, վատ կեղծամ ու «տիգրովկա» զգեստ` Սոնա Շահգելդյանը «տժժում է»:
ՀԳ. Ամենակարևորը` շա՜տ դրական է ստացվել ....
Գրառումը՝ Pahooo բլոգի