Երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր նոր երգը` Ձեռքդ մեկնիր: Երգչուհին նշել է, որ այս երգը հատուկ գրվել է իր կեսի համար: Նշենք, որ այդ «կեսին» երգչուհին այդպես էլ չի բացահայտում:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ասեկոսեներ էին տարածվել, թե Սոնա Շահգելդյանը մինչև տարեվերջ ամուսնանալու է և որ Սոնայի սրտի տիրակալը հենց այն երիտասարդն է, ում մասին երգչուհին մի քանի անգամ խոսել է` առանց փակագծերը բացելու: «Իրականությանը չի համապատասխանում: Որ ամուսնանամ` բոլորը կիմանան, թաքցնելու ոչինչ չունեմ: Ամեն մեկը թող զբաղվի իր գործով: Պարապ եք, պարապ», -Ֆեյսբուքի իր էջում ամիսներ առաջ այսպես էր արձագանքել Սոնա Շահգելդյանը: