▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոֆի, ո՞րն է քո գործը. անտաղանդ երգեր երգե՞լը, թե՞ հարսանիքներին երգելով փող աշխատելը

Նայեցի Նազենի Հովհաննիսյանի կողմից պատրաստած հաղորդաշարը՝ նվիրված «Իրավունք» թերթի «Բամբասանք» խորագրում տեղ գտած ապատեղեկատվությանը (ըստ տեղեկատվության «հերոսների» էլի):

Իհարկե, հյուրերի մեծ մասը շատ ճիշտ է ասում, իհարկե, մասնագետները նշում են իրական լրատվության հնարավոր կոդեքսները ու տեղ-տեղ ճիշտ գնահատական տալիս, բայց, ես, քանի որ լրագրող չեմ ու լրատվությունից ահագին հեռու եմ ու տեղյակ չեմ լրատվության կոդեքսներին, թույլ տվեք խոսել այլ թեմաներից, որից քիչ թե շատ կարում եմ: 

Պետք է խոսեմ Սոֆի Մխեյանի` մէ՜ նենց հպարտ պահվածքին, մէ՜ նենց զարմացած դեմքին: Այ հարգելի Սոֆի Մխեյան ջան, տելեվիզրի մեջ մտար, մոռացա՞ր ամեն ինչ, հիմա նենց ես սաղ աշխարհին մեղադրում, նենց ես տուժողի դեմք ընդունել, ոնց որ հնարավո՞ր չի: Չե՞ս երգում հարսանիքներին ու ծնունդներին: Չե՞ս գնում արտասահման` հենց տենց առիթներին երգելու համար, հավանականություն չկա՞ր, որ այդ մարդու ծնունդին էլ գնացած լինեիր: Ես առաջին անգամ էին քո մասին բամբասում, որ հիմա էլ նստել էս, նենց միամիտի դեմք ես ընդունել, ոնց որ Սոֆին դու չես ու առաջին անգա՞մ ա քո վրով բամբասանք գնացել:

Հազիվ մի անգամ դու ճիշտ դուրս եկար ու վերցրել ես արդարադատության դրոշը ու սկսել ես լրատվականներին «ցե՞խը կոխել»: Ու ամենահետաքրքիր արտահայտությունը, որ արեց. «Եթե մենք ընկնենք բոլոր բամբասանքների հետևից, ապա մեր գործով չենք զբաղվի»... ո՞րն ա քո գործը՝ անիմաստ, անտաղանդ, անհետաքրքիր երգեր երգե՞լը, թե հարսանիքներին ու ծնունդներին երգելով փող աշխատելը: Հարգելի Սոֆի, ավելի լավ ա դու ընկնես բամբասանքների թեմաները փակելով ու չզբաղվես քո գործով, դրանով իսկ մեծ լավություն կանես մեզ` երգ լսողներիս:Հերիք ա էլի, նի ձևերույծե:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան խումբ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее