«Ժողովուրդ»-ը մայիսի 30-ին գրել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, նախկին ՕԵԿ-ական Գագիկ Մխեյանը հայտնվել է դատարանում: 2015թ. մայիսի 20-ին Երեւանի քաղաքապետարանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Գագիկ Մխեյանին պարտավորեցնել, որպեսզի վճարի հողի վարձավճարի պարտքը, որը կազմում է 270 հազար դրամ:
Նշենք, որ Գագիկ Մխեյանը, լինելով պատշաճ ծանուցված սույն քաղաքացիական գործով նշանակված դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին, չի ներկայացել դատարան, փոխարենը դատարանին ներկայացրել է գրավոր պատասխան եւ խնդրել է կիրառել հայցային վաղեմություն եւ հայցն ամբողջությամբ մերժել: Դատավոր Արայիկ Մելքումյանն էլ բավարարել է Գագիկ Մխեյանի «խնդրանքը» եւ մերժել է Երեւանի քաղաքապետարանի հայցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում