▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոֆի Մխեյանը Դորիանսից «փախցրել է» դիտումների քանակ

Սոֆի Մխեյանի «2012» երգը համացանցում դարձել է տարատեսակ շահարկումների թեմա: Բանն այն է, որ այդ երգի տեսահոլովակը Full HD ֆորմատով տեղադրվել է մեկ այլ բաժանորդի, և ոչ նրա պաշտոնական ալիքի կողմից, youtube.com կայքում` որպես Եվրոտեսիլում Հայաստանը ներկայացնող երգ, ինչն էլ շփոթմունքի մեջ է գցում հարյուր հազարավոր այցելուների: Ասածներիս ապացույցը` տեսահոլովակի մեկնաբանությունները: Ի դեպ այս տեսահոլովակն այս պահի դրությամբ արդեն մոտ 145.000 դիտում ունի, այնինչ Դորիանսի երգը հազիվ հատել է 45.000-ի սահմանը: 

Youtube-ում «ESC 2013 Armenia» որոնման արդյունքում, Դորիանսի կողքին հայտնվում են նաև Սիրուշոյի «I like it» և Լիլիթ Հովհաննիսյանի «Թե աղջիկ լինեիր» երգերը, որոնք նույնպես զգալի քանակությամբ դիտումներ են հավաքել` այսպիսով Դորիանսից «փախցնելով» դիտումների քանակը, և մոլորության մեջ գցելով բազմահազար արտասահմանցիների, ովքեր պոտենցիալ քվեարկողներ են:
Ասածս ինչ է, այս երեք երգչուհիներն էլ ունեն իրենց պաշտոնական էջերը յութուբում, և նրանց մենեջերները հանգիստ կարող են այդ «անօրինական» տեսահոլովակները հեռացնելու հայտ ներկայացնել` այսպիսով չխանգարելով մեր իրական մասնակցին:

ՀԳ. Փորձե՛ք տնային պայմաններում այս երգչուհիներից որևէ մեկի հոլովակը յութուբյան ձեր ալիքում տեղադրել ու տեսնել, թե քանի ժամ այն կմնա այնտեղ, ասեմ ավելին, դուք անմիջապես կընկնեք յութուբի սև ցուցակ` հեղինակային իրավունքներ խախտելու համար, դե իսկ ձեր ալիքի վրա բողոք կներկայացնեն հենց նրանց պաշտոնական ալիքները: Հետևությունները թողնում եմ ձեզ:

 

Յաշա Սոլոմոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее