▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոցիալական վիճակն ամենապայթյունավտանգը Հայաստանում է.Զ.Փոստանջյան

 

ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, ամփոփելով  ԱԺ 2013թ. առաջին  կիսամյակի աշխատանքները, լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասել է.

«Խորհրդարանի երրորդ նստաշրջանի աշխատանքների արդյունքում հասարակության համար որևէ բան չբարելավվեց: Խորհրդարանի ՕԳԳ-ն զրո եմ գնահատում։ Նվազագույն աշխատավարձի բարձրացումն ուղղակի գալիս է փակելու այն գնաճը, որի ականատեսն ենք մենք ամեն օր։ Ազատամարտիկների վերաբերյալ օրենքն անգամ սոցիալական որևէ հարց չի լուծում: ԱԺ-ն նրա համար է, որ ընդունվեն օրենքներ, որոնք իրապես ծառայում են հասարակությանն ու ժողովրդին, իսկ մենք չունենք օրինագիծ, որի արդյունքում բարելավում է տեղի ունենում: Սոցիալական վիճակն ամենապայթյունավտանգը Հայաստանում է»,-փաստել է Զարուհի Փոստանջյանը` հավելելով.

«Անհրաժեշտ է ցրել այս խորհրդարանը և կազմակերպել նոր ընտրություններ, որպեսզի այնտեղ ներգրավված լինեն այնպիսի անձինք, ովքեր կոռումպացված չեն և ներկայացնում են հասարակության շահերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее