▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհավոր տարեդարձդ, հազարավոր ընտանիքների հույսի Oրրան. հկ-ն նշում է իր 20-ամյակը

Ուղիղ 20 տարի առաջ այս օրը Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների ջանքերով հիմնադրվեց «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը: 2000 թ. ապրիլի 20-ը դարձավ այն օրը, որը հետագայում շատ երեխաների համար պիտի դառնար կյանքի մթին ուղիները լուսավորող փարոսը: Իր քսանամյա գործունեության ընթացքում Օրրանը բազմաթիվ կյանքեր է փոխել և դեռ շարունակում է իրագործել իր առաքելությունը, այն է՝ աջակցել կարիքավոր ընտանիքներին:

Տարիներ շարունակ Օրրանի կողքին են եղել հավատարիմ ու անձնվեր բարերարներ, նվիրատուներ, կամավորներ, համագործակցող կազմակերպություններ և պարզապես բարի մարդիկ, որոնց ևս առիթ ունենք շնորհավորելու և շնորհակալություն հայտնելու տարիների հոգատարության ու սրտացավության համար: Թեև այս օրերին երկրում տիրող արտակարգ դրությունը հետաձգեց սպասվող տոնական միջոցառումը, սակայն ոչ մի կերպ Օրրանի համար խոչընդոտ չդարձավ նույնիսկ առկա բարդ իրավիճակում իր շահառուներին ձեռք մեկնելու համար: Եթե հնարավոր է անգամ մի ժպիտ պարգևել մի փոքրիկ հայ մանուկի, Օրրանը միշտ պատրաստակամ է դա իրագործելու:

Շնորհավո՜ր տարեդարձդ, հազարավոր ընտանիքների հույսի Oրրան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее