▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհավոր Ձեր տոնը, տղերք…

Լուռ անցնում եմ ձեր շիրիմների կողքով ու բռնվում անվերջ զրույցի…
… Եռաբլուրը մեր անկախության խորհրդանիշն էր՝ իր գրկում ընդունելով ասլան ու հերոս տղերքի, էն առյուծ տեսակին, ում համար Անկախությունն ու Ազատությունը նվիրում էին, Հայրենիքն՝ անսահման սեր:
Հիմա Եռաբլուրը Հայաստանի էն բացառիկ տարածքն է, որտեղ ապահով պատսպարվել է մեր Անկախությունը՝ մեզնից խռոված, իրեն ծնունդ տված հերոս տղերքի պաշտպանությանը կարոտ:
…Իմ քաղցր ու հերոս ախպերներ…սեւազգեստ քանի մայրեր ու կանայք, իրենց գարունը չտեսած ու առաջին համբյուրին սպասող աղջիկներ…իրենց հորը, քաջ հորը միայն նկարով ճանաչող մանուկներ…
…Էրնեկ ձեզ տղերք, որ անկախություն եք ստեղծել ու անկախության կորստի ցավը չեք զգացել…
…Կներեք տղերք, որ Ձեր կերտած անկախությունը լիմոնի պես ճզմեցինք, Սպարապետ հարգել չկարողացանք…
Եռաբլուրում Անկախ Հայսատանն է, վերեւում բազմել է Սպարապետը՝ իր բյուրավոր քաջերով, Անկախության մարտիկներով…

 

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее