▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շնորհակալություն բժիշկներին»․ երախտիքի համերգ՝ «Կովկաս» ռեստորանային համալիրում

Հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը և համաճարակի դեմ պայքարող բժիշկների անձնվեր աշխատանքը ՝ Առաջին Հանրապետության օրը՝Մայիսի 28-ին ժամը 20։00-ին «Կովկաս»  ռեստորոնային համալիրում տեղի կունենա երախտիքի համերգ, նվիրված՝ բժիշկներին ու բուժաշխատողներին։

«Շնորհակալություն բժիշկներին» խորագրով համերգը կազմակերպված է «Կովկաս» ռեստորանային համալիրի կողմից ՝մարդասիրական հիմունքներով։

Մի շարք հայտնի արտիստներ սիրով հանդես կգան իրենց կատարումներով, համերգը կհեռարձակվի օնլայն հարթակում։

«Շնորհակալություն բժիշկներին» խորագրով համերգը վարելու է Արայիկ Համբարձումյանը, իսկ մասնակիցների թվում են Ավո Ադամյանը, Գևորգ Խաչատրյանը,  Հակոբ և Արմեն դուետը, Ռուբեն Սասունցին, Իվետա Եդիգարյանը, Գայա Արզումանյանը, Հայկ Դուրգարյանը, Ջուսը, Ռաֆո Խաչատրյանը, Հովհաննես Մանուչարյանը, Լուսին Կարեյանը, Կովկաս բենդը և Կովկաս պարային համույթը։

«Կովկաս»  ռեստորանում  կայանալիք համերգի նախաձեռնող անձնակազմի անդամները այս կերպ իրենց շնորհակալությունն են հայտնում բուժաշխատողներին՝ զուգահեռաբար նշելով նաև Առաջին Հանրապետության օրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее