Առանց հսկողության մնացած անգլիական գրեյհաունդ շան ձագը՝ 6 ամսական, իր անգլիացի տերերի տանը դարձել է պայթյունի պատճառ:
Դեպքի վայր են հրավիրվել հրշեջները, վնասը կազմել է մոտ 2 հազար ֆունտ-սթեռլինգ: Metro-ն գրում է, որ Զևս անունով շնիկը չի տուժել:
Կենդանու տերերի խոսքով՝ տանտերերը գնացել էին գնումների ու նրան մյուս կենդանիների հետ թողել էին տանը, սակայն 10 րոպե անց հարևանները նրանց հայտնել են պայթյունի մասին:
Պարզվում է՝ շնիկը կրծել է դեզոդորանտի շիշը, որից դուրս եկած գազը տաքանալով էլեկտրական լույսից՝ պայթել է, ինչի հետևանքով այրվել է բազմոցը:
Շնիկը դարձել է պայթյունի պատճառ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet